Միակողմանի փակ է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել