HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոլորտային խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Մայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:

Քննարկվել են միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter