HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ սոցապնախարարությունը

Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ապրիլի 16-ին ստորագրեցին երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի նախարարությանը՝ նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու և Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:

Առաջին ծրագրի նպատակն է աջակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թ. անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաև իրականացնելու կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր:

Երկրորդ համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության և մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման և ավելի լավ համակարգում և արդյունավետություն ապահովելու ծրագրեր մշակելու հարցում:

Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության ստորագրած, առողջապահության և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter