
Կարիշոկ Դուլյանի ցուցահանդեսը Ճարտարապետների միությունում (լուսանկարներ)
Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ Կարիշոկ Դուլյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը։
Մադրիդում ճարտարապետություն, արվեստ ու քաղաքաշինություն ուսանելուց հետո Կարիշոկ (Կարինե) Դուլյանը վերադարձել է Հայաստան։ Մի քանի առաջատար ճարտարապետական նախագծերի վրա աշխատելուց հետո էլ որոշել է կտրուկ փոխել մասնագիտությունը, զբաղվել նկարչությամբ։
Ինչո՞ւ։
«Մի օր լսեցի հետևյալ միտքը՝ եթե դու չես կառուցում քո երազանքը, կյանքդ անցկացնում ես ուրիշների երազանքները կառուցելով։ Դա արթնացրեց ինձ, կարծես ողջ կյանքս քնած էի եղել․ զարթնեցի,- ասում է Կարիշոկը.- հիմա ես զգում եմ, որ հենց իմ կյանքն եմ ապրում, կառուցում՝ իմ աշխարհը, որը լուսավորում է մարդկանց դեմքերն ու տները։ Երևի, սա իսկական երջանկությունն է»։
Կարիշոկն աշխատում է ամեն ինչով, ինչը հետք է թողնում մակերեսի վրա՝ ակրիլով, յուղաներկով, մատիտներով, թանաքով, գրաֆիտով, պաստելով։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 2-ը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել