HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի Գլխավոր շտաբի նախկին պետը վախենում է դեպի ծով ելքից զրկվելուց

Ուկրաինան, երկրի հարավում և արևելքում ռուսական զորքերի հնարավոր հարձակման պարագայում, կարող է կորցնել դեպի Սև և Ազովի ծովեր ելքը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստազորի գեներալ Վիկտոր Մուժենկոն։ «Առաջնային օբյեկտ կարող են դառնալ Խերսոնի մարզը, Հյուսիսղրիմյան ջրանցքը, Օդեսսայի հարցը»,- նշել է Ուկրաինայի ԳՇ նախկին պետը։ 

«Ես կարծում եմ, որ հարցը, որն առաջին հերթին վերաբերում է հարավային շրջաններին, այսօր մնում է արդիական։ Ոչ միայն հարավային, այլև մասամբ և արևելյան շրջանները»,- նշել է Մուժենկոն՝ հանդես գալով ուկրաինական «Апостроф» թոք շոուի ժամանակ։

Ավելի վաղ, մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թիվը որոշակիորեն կրճատվել է, սակայն «այնտեղ մնում են տասնյակ հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև զինամթերք և տեխնիկա»։ Մայիսի 16-ին, իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, Deutsche Welle-ին տված հարցազրույցում, հայտարարել էր, որ «չի տեսնում ռուսական զորքերի նահանջ, որոնք տեղակայված են Ուկրաինայի սահմանին և բռնազավթված տարածքներում»։ Նրա խոսքերով՝ ռուսական զորքերը շարունակում են մնալ իրենց տեղում, իսկ վտանգը՝ չի վերացել։

Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում ռուսական զորքերի տեղակայումը շարունակվել է այս տարվա ապրիլի ընթացքում։ Ապրիլի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ իր երկրի սահմաններին ռուսական զորքերի թիվը մոտենում է 110 հազարի։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter