HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԵ-ն դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող շարժակազմի ավելացման հնարավորությունը

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրիի ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել են ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար:

Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter