HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանի կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքացիների Միասնական գրասենյակից կարող են ստանալ՝

1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, 

2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,

3․Պետական եկամուտների կոմիտեի,

4․Ազգային արխիվի,

5․Սոցիալական ապահովության ծառայության,

6․Միգրացիոն ծառայության,

7․Կադաստրի կոմիտեի,

8․Թաղման բյուրոյի,

9․Նոտարական ծառայություններ:

Բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։ 

Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող են ներկայացվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter