HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter