Արմեն Ասլանյանն ազատվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի աշխատանքից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ Ասլանյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ազատման հրամանն արդեն ստորագրվել է։ Ասլանյանն աշխատանքից ազատված է համարվում այսօրվանից։
Նշենք, որ Արմեն Ասլանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Մինչ այդ նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն էր։
Ասլանյանի լուսանկարը՝ «Փաստինֆո» կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել