HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցել է զոհված ևս 260 զինծառայողների ընտանիքների

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը շահառուների քանակի հաշվետվություն է ներկլայացրել մայիսի 24-ի դրությամբ:

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։ 

Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով։  

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter