Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում 3 արկ է հայտնաբերվել
Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:
ԱԻՆ փրկարարները պարզել են, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել