HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգախնայողություն. պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ

Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում:

Միաժամանակ, կորոնավիրուսի շրջանում СО2-ի արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ, մի քանի անգամ գերազանցել են 2009թ., 1981թ. եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի հետեւանքով արտանետումները: Այնինչ «մենք կարող ենք կայունացնել Երկրագնդի կլիման, եթե արտանետումների համաշխարհային ծավալը մոտ լինի զրոյին»:

Արտանետումների ծավալում մեծ է արդյունաբերության, տրանսպորտային փոխադրումների,  էներգետիկայի մասնաբաժինը: Օրինակ, որոշ տվյալներով,  էներգիայի կամ ջերմության արտադրության ժամանակ մեկ տոննա մեթանի այրումից մթնոլորտ 28 տոննա СО2 է արտանետվում:

Մենք, գուցե, չենք կարող ազդել արդյունաբերության ոլորտում որոշումների կայացման վրա, բայց կարող ենք ստանձնել պատասխանատվություն՝ որպես անձ, նախապատվություն տալով էլեկտրամոբիլներին կամ մետրոյին, հեծանիվին, անցնելով էներգախնայողության:

Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կարող է դառնալ կլիմայի փոփոխության եւ գլոբալ տաքացման դեմ պայքարի բավականին գործուն միջոց: Ավելին, մենք կարող ենք կրճատել ծախսերը՝ միաժամանակ դուրս չգալով հարմարավետության գոտուց:

Եվ այսպես,

-Համակարգչային տեխնիկա գնելիս նախապատվություն տվեք նոթբուքերին: Դրանք սպառում են 20-50 Վտ էլեկտրաէներգիա, երբ համակարգչի ծախսը կազմում է 60-200 Վտ: Պատճառն այն է, որ նոթբուքերը աշխատում են մարտկոցով/լիցքավորիչով, իսկ համակարգիչը միշտ միացված պիտի լինի էներգիայի սնուցման աղբյուրին:

-Ջնջեք հին էլեկտրոնային նամակները: Դրանց գերակշռող մասը սպամ է, որոնց պահման համար ողջ աշխարհում 33 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է ծախսվում:  Նշենք, որ այդքան էներգիա արտադրելու ժամանակ մթնոլորտ կարտանետվի 20 մլն տոննա ածխաթթու գազ:

- Տունը նորոգելիս օգտվեք էներգաարդյունավետ, ջերմամեկուսիչ շինանյութից, եվրադուռ-լուսամուտներ տեղադրեք, գնեք լուսադիոդային լամպեր եւ էներգախնայողական տեխնիկա: Հիշեք՝ էներգախնայողության ամենաբարձր՝  A+++ կարգի սառնարանը ժամում ծախսում է 22 Վտ-ից պակաս էներգիա, իսկ ամենացածր G կարգինը՝ 150 Վտ/ժամից ավելի: 

-Օգտվեք վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից՝ արեւային վահանակներ տեղադրեք:

Կոնվերս Բանկն, ի թիվս հիփոթեքային այլ վարկատեսակների, առաջարկում է նաեւ էներգաարդյունավետ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter