Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը:
ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել