HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում մեկնարկել են «Anatolian Phoenix-2021» զորավարժությունները. մասնակցում է նաև Ադրբեջանը

Թուրքիայի Քոնիա քաղաքում մայիսի 24-ին մեկնարկել են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Ajans Haber-ը։ Զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։ 

DHA գործակալությունն էլ հայտնում է, որ միջազգային այս զորավարժություններին, որոնք ընթանում են Քոնիայում տեղակայված 3-րդ գլխավոր հրթիռային բազայի հրամանատարությամբ, մասնակցում են նաև Միացյալ Նահանգների, Քաթարի, Սլովակիայի և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի զինված ուժերի ներկայացուցիչները։

Զորավարժությունների ժամանակ կկիրառվեն F-16 կործանիչներ, E-7T և Casa CN-235 ինքնաթիռներ, ANKA-S անօդաչու թռչող սարքեր։ «Anatolian Phoenix-2021»-ին Ադրբեջանը ներկայացված է ռազմաօդային ուժերի երեք անձնակազմով և Ми-17 ուղղաթիռներով։ Միջազգային զորավարժությունները կավարտվեն հունիսի 4-ին։

Լուսանկարը՝ Ajans Haber-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter