HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիան արտաքսում է Բելառուսի դեսպանին և բոլոր դիվանագետներին

Լատվիան արտաքսում է այդ երկրում Բելառուսի դեսպանին և դեսպանատան բոլոր դիվանագետներին՝ ի պատասխան Բելառուսում Լատվիայի դեսպանի և դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցների Բելառուսը լքելու պահանջին։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յանիս Բեկերիսը։

«Կարող ենք հաստատել, որ Բելառուսում Լատվիայի դեսպան Էյնարս Սեմանիսն այսօր կանչվել է Բելառուսի ԱԳՆ և ծանոթացել դեսպանին և այդ երկրում մեր դեսպանության բոլոր աշխատակիցների Բելառուսը լքելու բելառուսական կողմի պահանջին։ Արձագանքելով այդ որոշմանը՝ Լատվիայի ԱԳՆ է հրավիրվել Լատվիայում Բելառուսի ժամանակավոր հավատարմատարը, որպեսզի բելառուսական կողմին հայտնի բելառուսցի դիվանագետների նկատմամբ համապատասխան քայլի մասին, մինչև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը»,- նշել է Բեկերիսը։

Վերջինիս խոսքերով՝ Բելառուսում Լատվիայի դեսպանը 24 ժամվա ընթացքում պետք է լքի երկիրը, իսկ դիվանագիտական ներկայացուցչության մյուս աշխատակիցները՝ 48 ժամվա ընթացքում։ Մինսկում կմնա միայն մեկ վարչական աշխատակից։ 

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մակեյը երկուշաբթի օրը՝ մայիսի 24-ին լրագրողներին հայտնել էր, որ ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանին և այդ երկրի դեսպանության բոլոր աշխատակիցներին առաջարկել էր լքել Մինսկն այն բանից հետո, երբ Ռիգայում ոտնահարել էին Բելառուսի պետական դրոշը։ Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա Բելառուսի դրոշը, որտեղ գտնվում էին Հոկեյի ազգային հավաքականների աշխարհի առաջնության մասնակիցները, փոխարինվել էր սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով, որը Բելառուսի ընդդիմության խորհրդանիշն ու երկրի նախկին դրոշն էր։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter