HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանանց նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության կոչով

Ներկայացնում ենք Կանանց նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության կոչով։

Մայիսի 24-ին Կանանց նախաձեռնության ներկայացուցիչները այցելեցին մի շարք երկրների՝ Երևանում տեղակայված դեսպանատներ՝ փոխանցելու օրերս համացանցում հրապարակած իրենց նամակը։ 

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ քաղաքացիները բարձր են գնահատում հետպատերազմյան շրջանում մեր երկրի և բնակչության անվտանգության, տարածաշրջանում խաղաղության հաստաման գործում այդ երկրների գործադրած ջանքերը, և հաշվի առնելով նրանց հայանպաստ գործունեությունը՝ խնդրում գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի կարգավիճակի ապահովման հարցով և նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության իրականացմանը։

Կանանց նախաձեռնությունը ձևավորվել է վերջին օրերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապշտապ սահմանազատման շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ արված հայտարարությունից հետո՝ ընդամենը մեկ օրում հայտարարության առցանց տարբերակի ներքո հավաքելով 300 ստորագրություն։

«Սահմաններին իրավիճակը կտրուկ սրվելու և պետական կառույցների անգործության պայմաններում մենք չէինք կարող նստել ու պարզապես հետևել, թե ինչ է կատարվելու»։ - ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ, նկարիչ Զարուհի Մուրադյանը։ 

Օտարերկրյա դիվանագիտական կառույցների մոտ մասնակից կանայք պարզել էին պաստառներ «Անվտանգություն և ինքնիշխանություն», «Ապրելու մեր իրավունքը», «Սատարեք Հայաստանին» և «Օգնեք կանանց հարթել խաղաղության ճանապարհը» գրություններով․«Կանանց նախաձեռնությունը որոշել է հիշեցնել հետաքրքրված և պատկան մարմիններին, որ մենք կարիք ունենք ոչ միայն աջակցության, այլև՝ էլեմենտար անվտանգության և պաշտպանվածության»,- հավելեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter