Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակեանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:
Համազգային խնդիրները միասնական ուժերով լուծելու համատեքստում զրուցակիցները ընդգծել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերարժևորելու, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը», - նշված է կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել