
Հրաչյա Հակոբյան. «Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դժվարանում է ասել` «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ:
Լրագրողների դիտարկմանը, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն, ինչպես է ստացվել, որ այժմ գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը ՔՊ համամասնական ցուցակում են:
«Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ… Նրանք չորս եղբայր են, ամեն մեկը մի ոլորտի բիզնես ունի, այդ թվում՝ միգուցե Խաչատուր Սուքիասյանը բիզնես ունի, որը հանձնված է կառավարման: Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց ըստ իս՝ Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, անգամ հետապնդվել է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց նա:
Հարցին` ըստ իրեն Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար է, պատգամավորն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է՝ ունի բիզնեսներ ունի որոնք հանձնել է կառավարման:
«Ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի` ՔՊ համամասնական ցուցակը հիմնականում կազմվելու է խորհրդարանական մեծամասնության և կառավարության կազմերից, սակայն ընդգծեց` պատգամավորներ կան, որոնք ցանկանում են իրենց աշխատանքը շարունակել գործադիրում:
Մեկնաբանել