Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի արտգործնախարարի հետ
Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ Արա Այվազյանը շներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվեց նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Մտքեր փոխանակվեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվեց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել