Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացը (նստավայրը՝ Կիև): Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել