«Զվարթնոցում» աշխատանքները թեւակոխել են III փուլ
2001թ.դեկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարության եւ արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր, որի համաձայն «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: 2002թ հունիսից «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնեց օդանավակայանի կառավարումը:
Այս ընթացքում իրավիճակի բարելավման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել.
Ներկայումս ընթանում է աշխատանքների III փուլը (օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալի շինարարություն), որը սկսվել է 2008թ եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Երրորդ փուլում կատարվել է 160 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
Օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալի շինարարությունը կամբողջացնի նոր համալիրը: Այս նոր` 34.000 քառ. մետր տարածք զբաղեցնող շինությունը ամբողջովին կփոխարինի Համալիր 1-ին:
Հաշվառման սրահը կունենա ընդհանուր առմամբ 46 հաշվառման սեղաններ և հաշվառման կրպակներ:
Նոր Համալիրի III փուլի շենքում կտեղակայվեն բարձրակարգ ուղևորների սպասարկման և դիվանագիտական սրահներ:
Հանրային սրահի մուտքի առջև կկառուցվի նոր կայանատեղ: Նոր ավտոմոբիլային կայանատեղի ենթակառուցվածքը երկու մակարդակ ունեցող շինություն է, որի ողջ տարողունակությունը սահմանված է 600 ավտոմեքենաների համար: Նոր Համալիրի հետ կայանատեղը ուղղակի կերպով կմիանա յուրաքանչյուր շահագործման մակարդակի հետ: Կայանատեղի շենքի ողջ տարածքը կազմում է 20.000քմ:
Կիրառվում են կապարառետինե կրիչներով մեկուսիչներ, որոնք սեյսմիկ վտանգը նվազեցնող ամենատարածված և փորձված համակարգերն են: Կապարառետինե մեկուսիչները սեյսմիկ վտանգը կարող են նվազեցնել 65 տոկոսով:
Կառուցվածքը իր թափանցիկության շնորհիվ լրիվ նորամուծություն է: Մյուս կողմից նորամուծություն է նաև ենթասալերի կիրառումը: Կիրառվել է ամրացված ենթասալերի անցքերով համակարգը, որի ներսում պոլիէթիլենային գնդեր են: Այս համակարգը թույլ է տալիս 30 տոկոսով կրճատել ենթասալերի քաշը, ինչը կարեւոր է սեյսմակայունության տեսանկյունից:
Տանիքի 40%-ը ապակեպատ է: Ապակե տանիքը սարքավորված կլինի ապակե շերտավարագույրային համակարգով, որը նվազեցնում է արևի ուղիղ ճառագայթումը հարավից, սակայն թույլ է տալիս, որ արևի լույսը ներթափանցի շենք:
Նախագիծը նպատակ ունի արտաքին ծածկի համար օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական համակարգ` օդափոխվող ճակատամաս, որը ունի հակաանձրևային ապակեպատ շերտ, բացառում է խոնավությունը, օպտիմալացնում է եղանակի ազդեցությունը, ունի փոքր քաշ, սեյսմակայուն է:
Նոր համալիրը կունենա կենտրոնական ջեռուցման, օդափոխության և օդորակման ժամանակակից եւ բարձրակարգ համակարգեր:
Շինարարության համար օգտագործվում է.
Բետոն 25.000 խմ
Երկաթ 5.500 տոննա
Ապակի 11.000 քմ
Սեյսմիկ մեկուսիչներ 152 հատ
Ներկա պահին աշխատում են 15 ընկերությունների մոտ 600 աշխատողներ
Շինարությունը նախատեսվում է ավարտել 2011թ, շինարարության ավարտից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան մինչեւ 3.500.000 ուղևոր:
«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել