Տիգրան Սարգսյանը դարձել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
Կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացման ժամանակ:
«Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նա ասել է, որ այժմ գիտությունն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա, և գիտաժողովի արդյունքները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել