HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Քիչ առաջ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։

Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում, կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան․․․»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter