HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային այցեր՝ առարկայական չափորոշիչները Տավուշի դպրոցներում փորձարկելու նպատակով

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն իրականացրել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, իսկ մասնագիտական աշխատանքային խմբերը մշակել են ուսումնական նյութեր:

Այդ աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոնի» վերանայած առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով տեղի են ունեցել աշխատանքային այցեր Տավուշի մարզի 4 կրթական հաստատություններ: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Իջևանի հիմնական, Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեձորի միջնակարգ դպրոցներում: ԾԻԳ-ի ձևավորած աշխատանքային խմբերում ներգրավված են ավելի քան 32 մասնագետներ, ովքեր մշակել են առարկայական չափորոշիչները և ուսումնական նյութերը:

Վերոնշյալ ուսումնական բնագավառների չափորոշիչների նախափորձարկումներ են նախատեսվում նաև ՀՀ Արագածոտնի և Երևանի մի շարք դպրոցներում: Այդ նպատակով ներկայում փորձագիտական խմբերը շրջայցեր են կատարում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի և Կոշի միջնակարգ դպրոցներում:

Նշենք, որ առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter