
Արտակ Մանուկյանը չի մասնակցելու ընտրություններին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ», - նշել է պատգամավորը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել