HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ու Կորնելիա Պիպերին գոհ են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացից

Ապրիլի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին:

Է. Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է, և Երևանում գերմաներենի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետնախարար Պիպերը նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը և ԱԳՆ պետքարտուղարը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի մասին, անդրադարձան Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:

Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

Բանակացությունների օրակարգում էին մշակութաին և գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter