HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի Հանրապետության նախագահին

Հունիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed)։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Կայս Սաիդը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում։

Նախորդ օրը դեսպան Փոլադյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և սփյուռքի հարցերով նախարար Օսման Ջերանդիին։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Թունիսի միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը տնտեսական, գիտակրթական, մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում փոխգործակցության առավել խորացնելու հեռանկարներին», - նշված է կայքում։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter