HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով: 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին:

Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով և պատվով ծառայել մեր ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,- ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter