Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել փաստաբան Միքայել Շխիմյանից։
Վերջինս նշեց, որ դատավորն իրեն դիմել է, սակայն դեռևս վերջնական համաձայնության չեն եկել, այդ իսկ պատճառով վարույթի վերաբերյալ մանրամասներ հայտնել այս պահին չի կարող։
Նշենք, որ Գրիգորյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով Արդարադատության նախարարություն է դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել