HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատիվ ունեմ» դաշինքի տասնյակը․ պատրաստ են կոալիցիա կազմել «Հայաստան» դաշինքի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության կազմած «Պատիվ ունեմ» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունններին մասնակցելու փաստաթղթերն ու ընտրական ցուցակը։ 

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝

  1. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան
  2. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան
  3. Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան
  4. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան,
  5. ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյան
  6. Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան
  7. Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան
  8. Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան
  9. Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան
  10. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անհաղթահարելի խոչընդոտ չի տեսնում «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության։

««Հայաստան» դաշինքը այն ազգային ուժերցի մեկն է, որի հետ համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք»,- հայտարարեց Սոս Հակոբյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում չեն լինի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter