HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Աշոտյան-Զոլյան «մենամարտն» է

Ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, տեղի է ունենալու ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստ, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել ապրիլի 12-ին ԿԳ նախարարության կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը:

Նիստին հրավիրված են նաև ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը և նրա մարտի 19-ի N 190 Ա/Ք հրամանով ստեղծված, վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները:

ԵՊԼՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ գիտխորհրդի նիստը տեղի կունենա ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Թումանյան 42):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter