HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանը» բացառում է թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիայի կազմումը

ԼՀԿ-ի ցուցակը կգլխավորի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդ համարն է Արտյոմ Գեղամյանը, երրորդը՝ Անի Սամսոնյանը։ Հաջորդում են Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը, Կարինե Ղուկասյանը, Սարիկ Մինասյանը, Լևոն Մարտիոսյանը, Սրբուհի Գրիգորյանը և Ստեփան Ստեփանյանը։ Առաջին տասնյակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Վերջինիս խոսքով՝ ԼՀԿ-ն առաջիններից էր, որը նախընտրական պրոցեսին ընդառաջ հայտարարեց, որ կուսակցությունը բացառում է Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան։

Հարցին՝ եթե Փաշինյանի կամ Քոչարյանի փոխարեն վարչապետի այլ թեկնածուներ լինեն, արդյոք ԼՀԿ-ն կհամագործակցի՞ այս ուժերի հետ, Խաժակյանը նշեց, որ այս ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են, Փաշինյանի գլխավորությամբ իշխանության հետ համագործակցություն ԼՀԿ-ն չի պատկերացնում։

«Չենք պատկերացնում համագործակցություն այն մարդու հետ, որը ձախողել է պետության կառավարումը, ով չի կարող այլևս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև»,- հավելեց Խաժակյանը։

Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանը» մասնակցում է «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով, և ասում է՝ եթե մարդիկ մերժել են նախկին և ներկա արատավոր համակարգերը, ապա կա այլընտրանք, և դա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։

Անդրադառնալով ցուցակում գործարարների առկայությանը՝ Խաժակյանն ասաց, որ կան գործարարներ, որոնք իրենց աշխատանքով օրենքի դաշտում դարձել են գործարարներ, հաջողված մարդիկ, որոնք այժմ իրենց ցուցակում են։

«Մեր ցուցակում չկան օլիգարխներ, չկան մարդիկ, ովքեր պետական ռեսուրսների հաշվին 1990-ականներին, 2000-ականներին կամ այլ թվականներին այդ ռեսուրսների հաշվին հարստացել են և օրենքի առումով խնդրահարույց են։ ԼՀԿ-ի ցուցակում չկան մարդիկ, ովքեր օրենքի հետ կապված խնդիրներ ունեն»,- ասաց ԼՀԿ ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter