HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե էնֆիաջյան․ «Կուսակցության դինամիկան պահելու նպատակով մշտապես ընթանում են սերնդափոխություններ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն արձագանքել է առաջիկա ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում չհայտնվելու փաստին։ Էնֆիաջյանի հայտարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Քանի որ հարցերն ու զանգերը շատ են՝ միտքս կձևակերպեմ այստեղ։

Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում որոշել եմ, որ չեմ ընդգրկվելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակում։

Կուսակցության դինամիկան պահելու նպատակով մշտապես ընթանում են սերնդափոխություններ, խորհրդարանական աշխատանքներին ներգրավվում են նոր մարդիկ, նոր գաղափարներ և այլն:

Այդ սկզբունքով են շարժվում ու զարգանում բոլորը` քաղաքական կառույցներից մինչև պետություններ, դա պռոգրեսիայի կանոններից է։

Վստահ եմ, որ խորհրդարանը պետությանը ծառայելու հարթակներից ընդամենը միայն մեկն է։

Ես ունեմ համակիրներ, մեծ փորձ, միջազգային ազդեցիկ ու կարևոր կապեր, ունեմ բազում մտքեր ու ծրագրեր։

Ինձ համար դա չափազանց պարտավորեցնող գործոն է, որն անտեսելու իրավունք չկա։

Իմ կողմից մշտապես բարձրացված հարցերը՝  այդ թվում իրացված ու օտարվող տարածքների խնդիրները շարունակելու են լինել ուշադրությանս կենտրոնում։

Սակայն այդ ամենի մասին շատ շուտով ու շատ հանգամանալից։

Թեման թույլ տվեք համարել փակված ու գրառումս ընդունել, որպես ամբողջական մեկնաբանություն Ձեր բոլոր հարցերի համար։

Մնացածի մասին` շուտով...»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter