Կարմիր խաչը սակրավորական-ականազերծման նոր միջոցներ է նվիրաբերել Արցախին
Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (ԱԻՊԾ) նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ: Այս մասին հաղորդում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք:
«Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի որոնողական, ինժեներահետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելիս:
ԿԽՄԿ կողմից այս նվիրաբերությունն արվել է աջակցելու ծառայությանը՝ հումանիտար ականազերծման շրջանակներում:
Գործընկեր կառույցի նվիրաբերությունն ընդունել են ծառայության ՔՊ շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել