
ՀՅԴ-ԲՀԿ դաշինքի մասին խոսելը վաղ է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դանակցության առաջիկա միավորման մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են, որոնք մոգոնել են լրագրողները և այլ մարդիկ: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արտյուշ Շահբազյանը:
Ըստ պատգամավորի' դաշինքների ու կոալիցիաների մասին խոսել դեռ վաղ է: «Կգա ժամանակը, կնայենք նպատակահարմարությանը, և ժողովները կքննարկեն, կորոշեն: Այսօր որևէ մեկը չի կարող ասել' կոալիցիա կկազմե՞նք, թե՞ ոչ»,- ավելացրեց Արտյուշ Շահբազյանը:
Այնուամենայնիվ, պատգամավորը չբացառեց, որ ապագայում հնարավոր է դաշինք կազմել: «Դաշնակցությունը միայնակ է ընտրությունների գնացել, և չեմ կարող ասել, որ այս անգամ այդպես չի լինելու»,- ասաց Արտյուշ Շահբազյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել