HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՀԿ-ն պահանջում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրել

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պահանջի մասին հայտարարություն է տարածել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝

անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- նշված է Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ։

Լուսանկարում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter