
Սև լճի հատվածում հայերն ու ադրբեջանցիները 4-ական դիրք ունեն. Սյունիքի մարզպետ
«Սյունիքում կրակոցներ չեն եղել: Սև լճի հատվածում 4 պոստ իրենք են, 4-ը՝ մենք: Ամեն պոստում թող լինի 25-25, ադրբեջանցիները 100 հոգի կլինեն»,- այս մասին մինչ Կառավարության նիստի մեկնարկը լրագրողներին հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիների թիվն անցնում է 1000-ը, Պողոսյանն ասաց, որ գուցե նախկին մարզպետը գիտի, թե որտեղ են, ինքը չգիտի:
Հարցին՝ արդյոք հրաման կա, որ հայկական կողմը գերի չպետք է վերցնի, մարզպետը հորդորեց բանակի ղեկավարությունից ճշտել տեղեկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել