HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Ստորագրահավաքին միանում են նաև անկախ պատգամավորները: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կարծում եմ՝ արտահերթը պետք է տեղի ունենա: Ասել, որ առանձնակի մեծ սպասումներ ունեմ այդ նիստից, առանձնապես չունեմ: Շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը չգա այդ նիստին, առաջարկել եմ չհրավիրել իրեն, որովհետև նա օգտագործելու է ցանկացած հարթակ` ամեն ինչի մասին խոսելու, բացի բուն խնդրից»,-ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ կան իրավիճակի կոնկրետ պատասխանատուներ՝ պաշտպանության նախարար, շտաբի պետ, միգուցե կորպուսի հրամանատարներ, որոնք հարցերի պատասխաններ պետք է տան, սակայն ոչ` Փաշինյանը:

«Երկրի ղեկավարը, որը չի կարողանում զինվորի անվտանգության խնդիրը լուծել, պետք է րոպե առաջ հեռանա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ նախաձեռնելու համար հարկավոր է 33 պատգամավորի ստորագրություն, որից հետո նախաձեռնողները պետք է դիմեն ԱԺ նախագահին` հարցը խորհրդի օրակարգում ներառելու համար: ԱԺ խորհրդի հավանությունը ստանալուց հետո կարող է արտահերթ նիստ գումարվել, սակայն միանշանակ չէ, որ իշխող մեծամասնությունը քվորում կապահովի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter