HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ռազմական գործողություններին մասնակցած ևս 2735 անձ ուսման վարձի փոխհատուցում կստանա

Կառավարության մայիսի 27-ի որոշմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի: ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամ կուղղվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն:

«Նախագծի ընդունման արդյունքում, ընդհանուր առմամբ, փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1 մլրդ 463 մլն դրամ»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

2021 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 10-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուների՝ համապատասխանաբար 2651 և 189 ուսանողի համար արդեն իսկ հատկացվել է համապատասխանաբար 570 մլրդ 720 մլն և 19 մլրդ 719 մլն դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարի խոսքով, Կառավարության՝ նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի, որոնց հատկացվել է 895,4 մլն դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter