
Հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։
Գլխավոր լուսանկարում տեղանքի մանրամասն քարտեզն է, որը հրապարակել է ՊՆ-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել