HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին 90-րդն է աշխարհում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է համաշխարհային դասակարգման ցուցակում իր 90-րդ տեղը: Հավաքականն ունի 1273 հաշվարկային միավոր: Աղյուսակում փոփոխությունները շատ քիչ են, ինչը պայմանավորված է թիմերի հանդիպումների բացակայությամբ: Բավական է նշել, որ առաջին 97 հորիզոնականներում որեւէ շարժ չի եղել:

Համաշխարհային դասակարգման առաջատարը Բելգիան է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրուգվայը, Դանիան:

ԱԱ-2022-ի ընտրական 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականում Գերմանիան է, որն այս պահին 12-րդն է աշխարհում: Ռումինիան 43-րդ տեղում է, Իսլանդիան՝ 52-րդ, Հս. Մակեդոնիան՝ 62-րդ, իսկ Լիխտենշտայնը՝ 186-րդ: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան (24), նրան հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (86), Բելառուսը (89): Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (29), Իրանը 31-րդն է, Վրաստանը մեզնից մեկ հորիզոնական է ցածր՝ 91-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 110-րդն է:

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի օգոստոսի 12-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter