Ընթերցողների հարցերին կպատասխանի «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 18-ին Երևանում:
1975-1979թթ. Սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982-ին ընդունվել եւ 1985-ին ավարտել է ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990-1993թթ. եղել է ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար:
1991թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար:
1993-1995թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
1995թ. հուլիսին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ եւ պաշտոնավարել մինչեւ 1996թ:
1996-1997թթ. Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) եղել է խորհրդական:
1998-2006թթ. Երեւանի կոնյակի գործարանում զբաղեցրել է փոխնախագահի եւ մարդկային ռեսուրսների եւ խաղողի գնումների գծով տնօրենի պաշտոնները:
Հրանտ Բագրատյանը տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր է,
Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս:
1995թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ
1998թ. ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ:
2005թ. Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից նրան շնորհվել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում:
2006թ. ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման եւ կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսական գործիչ»:
7 գրքի, 52 գիտական հոդվածի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հրանտ Բագրատյանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հիմնադիր անդամ է, 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ՀԱԿ համամասնական ցուցակով (զբաղեցնում է ցուցակի 8-րդ տեղը):
Հարցերը կարող եք ուղղել այստեղ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել