HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

696 մահացած մարդու անձ­նագրեր. արդարադատության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսում­նասիրու­թյուն­ներ են կատարվել քաղաքա­ցիա­կան կացության ակտերի գրանց­ման Երևանի հա­տուկ սպասարկ­ման տարածքային բաժնում:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչև 2010 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած ան­ձանց անձ­նագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկ­վել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին՝ ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստ­րից և հայտնվել են ընտրացուցակներում:

Թվով 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 13.04.2012թ. թիվ 55-Ա հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքա­ցիա­կան կացու­թյան ակտերի գրանցման Երևանի հա­տուկ սպասարկ­ման տարածքային բաժնում:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter