HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպան Գալագերին բերեց արդյունավետ առաքելության իր բարեմաղթանքները։ 

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և դրա ծանր հետևանքներին։ Առկա մարտահրավերների և օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտնող սադրիչ գործողությունների հաղթահարման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքը և գնահատականը։ 

Մասնավորապես արծարծվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի խնդիրը։ Քննարկվեցին նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելիության կեղծմանը առնչվող հարցեր։ 

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային հանրության կողմից առավելագույն ջանքեր կներդրվեն՝ նպաստելու առաջացած խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter