HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, ովքեր մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը` երեկոյան, նույն փողոցի 2 բնակիչ և նրանց ընկերը նշված հյուրատան դիմաց վիճաբանել են Երևանից ժամանած անձանց հետ, որի ընթացքում քարերով հարվածել են միմյանց, իսկ հյուրերից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter