HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառ»-ի Գյումրիի անտառտնտեսությունում 369 հատ սոճենի են հատել

Մայիսի 13-ին ու 24-ին «Հայատնտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր 369 հատ հատված ծառ։ Անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճենի։

«Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ անտառտնտեսության տարածքից սոճենու 83 ծառը հատել է Բաշգյուղի բնակիչ 62-ամյա մի տղամարդ, իսկ 286 հատը՝ Արփենի գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որոնք հայտնաբերվեցին։ Հետագա միջոցառումներով Աշոցքի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնի մի մասը։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնում է Ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter