Հագեցած մշակութային օր՝ «Թումո» կենտրոնում
Այսօր «Թումո» կենտրոնի անդամները կենտրոնում կազմակերպված համր ֆիլմերի մարաթոնի շրջանակներում հնարավորություն ստացան դիտելու Չարլի Չապլինի հեղինակած 14 կարճամետրաժ ֆիլմ, քանի որ տարիներ առաջ հենց այս օրն է ծնվել հանրահայտ դերասանն ու ռեժիսորը:
Այնուհետև Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ «Թումոյում» հյուրընկալվեց իտալական պատվիրակություն: «Թումոյի» անդամներին իր ողջույնի խոսքը հղեց դեսպան Բրունո Սկապինին, որից հետո ցուցադրվեց «L՝Italia del
futuro» ֆիլմը:
Այնուհետև իտալացի երկու ճարտարապետ ներկայացրեց Միլանի պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի համագործակցությունը մագիստրոսական ծրագրի շրջանակներում:
Միջոցառումն ավարտեց իտալացի կիթառահար Մարկո Մինան՝ ելույթ ունենալով «Թումոյի» անդամների համար:
Ապրիլի 16-ը համարվում է նաև հայ կինոյի ծննդյան օրը, քանի որ 1923 թ. հենց այդ օրն է ընդունվել «Պետական կինոյի կազմակերպման մասին» կառավարական դեկրետը, որով ազգայնացվել են բոլոր մասնավոր կինոթատրոնները:
Մշակութային միջոցառումների շարքն ավարտվեց «Թումոյում» ստեղծված երաժշտական «Գարաժ» խմբի ելույթով, որ նվիրվեց հայ կինոյի հիմնադրմանը: Բենդի պատանիները կատարեցին իրենց հեղինակած 5 ստեղծագործություն՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» կատակերգության թեմայով: Այս մասին հայտնում է «Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել