HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։

Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter