HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 8 դեպք. մահացել է 2 մարդ

2012 թ.-ին Հայաստանում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 8 դեպք՝ 12 տուժածով, որից 2-ը՝ մահվան ելքով: Դեպքերն արձանագրվել են Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում և Երևանում:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոներ օգտագործելու հետևանքով:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

- խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց,

- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման՝ պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

- մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես դիմեք բժշկի:

Հիվանդության ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, բերանի չորություն, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլլման ակտի խանգարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter