
ՈՄԱ/VOMA-ն մեկնում է Սյունիք ինժեներական կառույցներ ստեղծելու
Բնակավայրերի անվտանգությունն ամրապնդելու և թշնամուն դիմադրելու հնարավությունները բարձրացնելու համար, ՈՄԱ/VOMA կազմակերպությունն առաջարկում է գնալ դեպի Հայաստանի մարզեր` սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը պաշտպանունակ դարձնելու համար:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը․
«Շաբաթ օրը` մայիսի 29-ի առավոտյան գնում ենք Սյունիք (Գորիս կամ Գորիսին մոտակա գյուղեր)՝ ինժեներական կառույցներ ստեղծելու: Այսպիսով՝ մեկնարկ տալու Երկիր-Ամրոց հայեցակարգին (ամրացված շրջաններ, գոտիներ, ամրաշինական կառույցներ):
Իրականացվելու են սովորական ինժեներական և հողային աշխատանքներ, որոնք սահմանամերձ բնակավայրերը կդարձնեն սահմանապահ՝ այնտեղ ստեղծելով ամրացված հենակետեր աշխարհազորի համար՝ աշխարհազորի մասին օրենքին համապատասխան:
ՈՄԱ անդամները կարող են գրանցվել՝ լրացնելով առցանց դիմում-հայտը:
Նրանք, ովքեր ՈՄԱ-ից չեն, սակայն ցանկություն ունեն միանալ մեզ, խնդրում ենք գրանցվել, և մենք կապ կհաստատենք:
Հ.Գ. Շուշին և Արցախի մյուս բնակավայրերը հիմնականում ընկել են նախապես չիրականացված ինժեներական - հողային աշխատանքների պատճառով:
Մեր ապագայի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը ոչ թե զրույցները, բողոքներն ու ՄԱԿ-ին նամակներն են , այլ երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված գործողություններն ու աշխատանքը:
Կազմակերպության էջի հղումը սոցցանցում՝
https://www.facebook.com/vomacenter/
Կոնտակտային անց՝
Նարինե 055 050855»
Մեկնաբանել